“Alliance Plaza” համալիրը գտնվում է Աբելյան և Ֆուչիկ փողոցների խաչմերուկում` Ֆուչիկի 1/1 հասցեում, Թումոյի այգու, “IT PARK”-ի հարևանությամբ:

Համալիրը բաղկացած է 16, 13 և 10 հարկանի 3 մասնաշենքերից` 55 ք.մ-ից մինչև 256 ք.մ. մակերեսով ընդհանուր 291 բնակարանով: Բնակարանների մեծամասնությունից հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը, Թումոյի այգի, Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիր, Հրազդանի կիրճ:

Համալիրը բաղկացած է 4 շքամուտքերից` յուրաքանչյուրն 2 վերելակներով` բեռնատար և մարդատար:

Շենքի 1-ին և 2-րդ հարկերը հասարակական նշանակության են, որտեղ լինելու են բանկ, մանկապարտեզ և երեխաների զարգացման կենտրոն:

Հաշվի առնելով քաղաքամայր Երևանում առկա ավտոկայանատեղիների խնդիրը` համալիրն ունենալու է 2 հարկ, 250 մեքենայի համար նախատեսված, 24/7 պահպանվող ստորգետնյա ավտոկայանատեղի, որտեղից վերելակով անմիջապես կարող եք բարձրանալ Ձեր բնակարանի համապատասխան հարկը:

Համալիրն ունի 1-ին կարգի սեյսմակայունություն և համապատասխանում է սահմանված բոլոր չափանիշներին` անցել է կրկնակի համալիր փորձաքննություն և դասվում է որպես էներգախնայող, քանի որ բոլոր արտաքին պատերը ջերմամեկուսացվելու են հատուկ նյութով:

Համալիրից մոտավորապես 100 մետր հեռավորության վրա նախատեսվում է կառուցել մետրոյի նոր կայարան:

10 ՀԱՐԿԱՆԻ Ա ՄԱՍՆԱՇԵՆՔ

13 ՀԱՐԿԱՆԻ Բ ՄԱՍՆԱՇԵՆՔ

16 ՀԱՐԿԱՆԻ Գ ՄԱՍՆԱՇԵՆՔ

2 ՀԱՐԿ, 250 ՄԵՔԵՆԱՅԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ

“ALLIANCE PLAZA” ՀԱՄԱԼԻՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

Հատկանշական է, որ մեր համալիրից փոքր կենտրոն ավտոմեքենայով կարելի է հասնել 5-7 րոպեում:

“Alliance Plaza՛  համալիրի սպասարկումը ներառում է`

  1. Շուրջօրյա անվտանգության ծառայություն,
  2. Ընդհանուր գոտիների մաքրություն և լուսավորություն,
  3. Վերելակների շուրջօրյա սպասարկում,
  4. Այգեպանի ծառայություն:

Ի դեպ` սպասարկման վարձը կազմում է ք.մ-ի համար ընդհամենը 150 ՀՀ դրամ:

Համալիրն ունի նաև 2862 ք.մ. մակերեսով կանաչ գոտի, որում առկա են լինելու`

  1. Ֆուտբոլի և բասկետբոլի մինի դաշտ,
  2. Սպորտային համալիր,
  3. Հանգստի գոտի` տաղավարներ /զրուցարաններ/, սպորտային սարքերով հագեցած անկյուն,
  4. Մանկական խաղահրապարակ,

Բացի այդ այգում տնկվելու են բազմաթիվ ծառեր և բույսեր /արծաթափայլ եղևնիներ, տույաներ, գիհիներ և այլն/:

Menu