” Alliance Park ” շենքն իր աննախադեպ տարածքով գտնվում է Փոքր կենտրոնում` Սիրահարների այգու, Բաղրամյան պողոտայի, Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի, Կասկադի հարևանությամբ` Սարմեն 88 հասցեում:
Շենքում առկա են 57 ք.մ-ից մինչև 281 ք.մ. մակերեսով բնակարաններ։
Շենքն ունի բարձրակարգ վերելակներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ, 1-ին կարգի սեյսմակայունություն և համապատասխանում է սահմանված բոլոր չափանիշներին` անցել է կրկնակի համալիր փորձաքննություն և դասվում է որպես էներգախնայող, քանի որ բոլոր արտաքին պատերը ջերմամեկուսացվել են հատուկ նյութով, երեսպատված են տրավերտինի և տուֆի համադրությամբ, շենքի կտուրը ջերմա և ջրամեկուսացված է մի քանի հատուկ նյութերով։
Հասանելի են փոքր կենտրոնի բոլոր առավելությունները, թե՛ոտքով, թե՛ մեքենայով հասնելու համար, հատկանշական է, որ մեր շենքից Փոքր կենտրոն կարելի է հասնել 2-3 րոպեում:
” Alliance Park ” շենքի սպասարկումը ներառում է`
- Շուրջօրյա անվտանգության ծառայություն,
- Ընդհանուր տարածքների մաքրություն և լուսավորություն,
- Վերելակների շուրջօրյա սպասարկում,
Շենքն ունենալու է.
- 6 հարկ
- Սենյակները – 2, 3, 4, 5
- Բնակարանների թիվը՝ 24 հատ
- Բնակարանների մուտքի մետաղական դռները ոչ ստանդարտ բարձրության են, ժամանակակից արտաքին տեսքով՝ ապահովված բարձր ձայնա և ջերմամեկուսացմամբ։
- Եվրոպական ալյումինե պրոֆիլներով պանորամային պատուհաններ ՝ էներգոխնայող ապակիներով:
- Բոլոր բնակարաններում առկա է պատշգամբ։Բնակարաններն ունեն բարձր առաստաղներ՝ 3+ մետր։